Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դնեպրում ՌԴ ականանետային գնդակոծության հետևանքով ավերվել է եկեղեցին (լուսանկար)

Blog Image

Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլում սեպտեմբերի 12-ին ՌԴ ականանետային գնդակոծության հետևանքով ավերվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կրիվոյ Ռոգ թեմի (Մոսկվայի պատրիարքարան) տաճարը։ Այս մասին Facebook-ում հայտնել է UOC-ը (MP):

Նշվում է, որ հարվածը եղել է մոտ ժամը 10.00-ին՝ Սուրբ Պատարագի ժամանակ։
Պարկուճը դիպել է եկեղեցու տանիքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Չնայած հրդեհի վայր ժամանած հրշեջների ջանքերին, եկեղեցու տանիքը, գմբեթի հատվածը և ներքին հարդարանքն ամբողջությամբ ավերվել են. ասված է հայտարարության մեջ։

Կադրերը՝ այստեղ 

Send