Ռուսական մեդիա հարթակները՝ ԱՄՆ թիրախում. ֆինանսների նախարարությունը հրապարակել է ցանկ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և նրա գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ. հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակներում են հայտնվել նաև «ՏՎ-Նովոստի»-ն և «Եվրասիա» ՀԿ-ն:
Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերի 6-ի ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել «Россия Сегодня» մեդիա խմբի, «РИА Новости»-ի, «RT»-ի, «Sputnik»-ի, «Ruptly»-ի, Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև RT-ի մի շարք թոփ-մենեջերների դեմ: