Իրաքի անվտանգության ուժերն արգելափակել են մուտքը դեպի Բաղդադի «կանաչ գոտի», որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական հաստատությունները, հայտնում է Shafaq News-ը։
Բաղդադի օդանավակայանի կողմից «կանաչ գոտի» կարելի է մտնել միայն հատուկ անցագրերով։ Այս տարածքն արգելափակելու պատճառները չեն հաղորդվում։
Օգոստոսի 29-ին Իրաքի բանակը ժամը 19:00-ից ամբողջ երկրում պարետային ժամ է հայտարարել։ Պատճառը շիա իմամ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքներն են։ Աս-Սադրը հայտարարել է Իրաքի քաղաքական կյանքից հեռանալու մասին։
Ցուցարարները ներխուժել են Բաղդադի կենտրոնում գտնվող հատուկ պահպանվող «կանաչ գոտի» եւ հայտնվել Հանրապետական պալատում, որն ավելի ուշ վերցվել է ուժային կառույցների հսկողության տակ։