Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սիրիան պատրաստ է վերականգնել հարաբերությունները Անկարայի հետ, սակայն Թուրքիան պետք է հեռանա սիրիական հողերից

Blog Image

Սիրիան պատրաստ է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ պայմանով, որ Անկարան «դադարեցնի սիրիական հյուսիսային շրջանների օկուպացիան եւ չաջակցի ՍԱՀ-ի տարածքում ահաբեկչական խմբավորումներին»։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Սիրիայի խորհրդարանի միջազգային հանձնաժողովի ղեկավար Բուտրուս Մարժանը։

«Առաջին հերթին Թուրքիան պետք է ընդունի, որ օտար հողեր է օկուպացնում, թաքցնում է ահաբեկչական խմբավորումների, որոնք այդպիսին են ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով։ Բացի այդ, Թուրքիան պետք է պատրաստ լինի դուրս գալ օկուպացված սիրիական հողերից, եւ այդ ժամանակ, այո, Սիրիան պատրաստ կլինի բարելավել հարաբերությունները»,- ընդգծել է խորհրդարանականը։

Երկրների միջեւ կապերը պետք է կառուցվեն բարիդրացիական հարաբերությունների հիման վրա՝ հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր շահերը, հստակեցրել է քաղաքական գործիչը։

«Եթե Թուրքիան պատրաստ է նրան, ինչի մասին ես ավելի վաղ ասել էի, ապա Սիրիան նույնպես պատրաստ է բարելավել հարաբերությունները Անկարայի հետ։ Բայց առայժմ իմ նշած խոչընդոտները մնում են, եւ դրանք հիմնարար են»,- հավելել է Բուտրուս Մարժանը:

Միաժամանակ նա չի հաստատել, բայց նաեւ չի հերքել Սիրիայի եւ Թուրքիայի հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը՝ հավելելով. « երկրների միջեւ կան շփումներ անվտանգության ոլորտում»։

Send