«Յան»-ով ավարտվող ազգանուն կրող մարդիկ թշնամական քարոզչություն են իրականացնում․ Փաշինյան
Մեր տղաները, զինվորները երկրապահի կամավորները կատաղի մարտեր են տալիս մեր հանրապետության սուվերենությունը պաշտպանելու համար։ Ցավոք, կորուստներ ունենք, բայց շատ կարևոր ենք համարում, որ այս բարդ իրավիճակում ՀՀ վարչապետը կրկին հայտարարի, որ անկախ նրանից, թե ռազմական գործողություներն ո՞ր ուղիով կգնան՝ մենք մեր որոշումը չենք փոխի և առաջ կտանենք այն դիրքորոշումը, որ ՀՀ սուվերենության հարցում որևէ զիջում չի լինելու: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
«Այս խոսքերը դուխ կտան մեր տղաներին»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե նման մտքեր միայն թշնամու գլխում կարող են ծագել կամ էլ թշնամական քարոզչության ազդեցության տակ գնվող մարդու գլխում։
«ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար, մենք քննարկո՞ւմ ենք մեր տարածքային ամբողջականության հարցը։ ՀՀ-ն սուվերեն տարածք ունի, էդ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր, ես հրաժարվում եմ էդ հարցը քննարկել։ Հաճախ լրատվական դաշտում հայտնվում են թշնամական քարոզչության դրույթներ «յան»-ով ավարտվող ազգանուն կրող մարդկանց կողմից»,-ասաց նա և հավելեց, որ միանշանակ և աներկբա պետք է այդ մարդիկ պատժվեն։ Մանրամասները՝ տեսանյութում