Փոփոխություն՝ զինծառայողների վարձատրության կարգում
Զինված ուժերում կփոփոխվի վարձատրության կարգը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը։
Նրա խոսքով՝ որքան բարձր է զինծառայողի որակավորումը, այդքան բարձր է նրա աշխատավարձը։
«Ատեստավորման արդյունքում բարձրանում է զինծառայողների աշխատավարձը։ Հաշվի առնելով, որ ոչ մարտական գործառույթ իրականացնողների աշխատավարձն ավելի ցածր է, քան մարտական խնդիրներ իրականացնողներինը։ Բայց հիմա մենք առաջարկում ենք, որ ատեստավորվեն նաև ՊՆ-ում աշխատող քաղծառայողները»,- ներկայացրեց Բրուտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։