Ոչ մարտական պայմաններում զոհեր ունենք, որևէ մեկը պատասխան տվե՞լ է․ Թովմասյանը՝ փոխնախարարին

Ոչ մարտական պայմաններում բանակում մեծ թվով զոհեր ունենք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով պաշտպանության փոխնախարարին։

Նա հետաքրքրվեց, թե ՊՆ-ն արդյո՞ք իրականացրել է վերլուծություն՝ ինչո՞ւ են ավելացել մահերը, և ովքե՞ր են պատիժ կրել այս վիճակի համար։

Ի պատասխան՝ փոխնախարար Կարեն Բրուտյանը նշեց, որ գրավոր հարցմամբ հարցին պատասխան կտրվի։ Թովմասյանն էլ նկատեց՝ որևէ թիվ չգիտի՞ փոխնախարարը, որ հրապարակի։

Մանրամասները՝ տեսանյութում։