Հերթական ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան է ձերբակալվել. շղթան շարունակվում է

Հայաստանի հարկային թիվ մեկ մարմնում՝ Պետական եկամուտների կոմիտեում կոռուպցիոն բնույթի ձեբակալությունների շղթայի վերջը չի երեւում։
Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը ՊԵԿ մաքսային բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալել՝ ենթադրաբար կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու հիմքով։
MediaHub-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձը Երեւանի մաքսատան աշխատակից Արմեն Ասլանյանն է։
Պետական գերատեսչության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ ՊԵԿ-ը ունի Արմեն Ասլանյան անուն-ազգանունով աշխատակից, իսկ վերջինիս ձերբակալության մասով տեղեկություն ստանալու համար հորդորեցին դիմել Ազգային անվտանգության ծառայություն։
Մեր տեղեկություններով՝ Արմեն Ասլանյանի ձերբակալությունը կապված է այս տարվա սկզբին ենթադրյալ կաշառքի գործով կալանավորված «Մետեքսիմ» տերմինալի պատասխանատու Հակոբ Շամշյանի քրեական գործի հետ։
Մանրամասները՝ շուտով։
Լիա Սարգսյան