Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆիննական երկաթուղին դուրս է գրել նախկինում դեպի Ռուսաստան ընթացող բոլոր գնացքները

Blog Image

Բոլոր Allegro գնացքները, որոնք նախկինում օգտագործվում էին Սանկտ Պետերբուրգի հետ հաղորդակցության համար, դուրս են գրվել ֆիննական VR երկաթուղային օպերատորի կողմից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, օպերատորը «շահագործումից հանել է Allegro գնացքների հետ կապված բոլոր շարժակազմերն ու պահեստամասերը»։ Բոլոր գնացքների ընդհանուր գումարը 45.4 մլն եվրո է, դուրսգրումը կատարվել է 2022 թ. առաջին կիսամյակում։

Նշենք, որ ավելի վաղ այս դասի գնացքներն օգտագործվում էին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ հաղորդակցության համար։ Իսկ մարտի 28-ին VR-ը հայտարարել էր Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության դադարեցման մասին, քանի որ այդ գնացքների շահագործումը նպատակահարմար չէ՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պատճառով։

Send