Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Փլուզվել է միջքաղաքային ավտոկայանի տանիքը. տեսանյութ

Blog Image

Թուրքիայում կայծակը հարվածել է միջքաղաքային ավտոկայանի տանիքին, որից հետո այն մասամբ փլուզվել է։ Թուրքական Բուրսայում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը հրապարակել է Readovka տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ հորդառատ անձրևի ժամանակ կայծակի հարվածից փլուզվել է միջքաղաքային ավտոկայանի տանիքը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներ և բուժաշխատողներ։ Անվտանգության աշխատակիցները կարողացել են շենքում գտնվող մարդկանց անվտանգ վայր տեղափոխել։

Փոթորիկը շարունակվում է ավելի քան մեկ ժամ։ Քաղաքի որոշ փողոցներ հեղեղվել են, խցանումներ են գոյացել։ Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ քաղաքում որոշ ժամանակ կպահպանվի վատ եղանակը։

Տեսանյութը՝ այստեղ․ 

Send