ՌԴ կառավարությունն իր պաշտոնական էջն է բացել Օdnoklassniki.ru-ում

ՌԴ կառավարությունն իր պաշտոնական էջն է բացել Օdnoklassniki.ru-ում

ՌԴ կառավարությունը պաշտոնական խումբ է բացել «Одноклассники» սոցիալական ցանցում՝ https://ok.ru/gov հասցեով։

Ինչպես նշված է ՌԴ կառավարության տարածած հաղորդագրությունում, odnoklassniki.ru-ում ամեն օր կհրապարակվեն թարմ տեղեկություններ կառավարության գործունեության, ընդունած առանցքային որոշումների, կարևոր միջոցառումների մասին, օգտատերերին հաշվետվություններ կներկայացվեն նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և նրա տեղակալների աշխատանքային այցերի մասին։

 «Սոցցանցերում շատ է ինֆրոմացիան, օգտատերերի համար երբեմն բարդ է հասկանալը՝ ճշմարտացի՞ է արդյոք այդ տեղեկատվությունը։ «Одноклассники»-ում կառավարության պաշտոնական խմբին բաժանորդագրվողները հնարավորություն կունենան հավաստի տեղեկություններ ստանալ ՌԴ կառավարության որոշումների և ձեռնարկած միջոցառումների մասին»,- այս առնչությամբ հայտարարել է ՌԴ վարչապետի մամուլի խոսնակ Բորիս Բելյակովը։

 ՌԴ կառավարության՝ «Одноклассники»-ի օնլայն ռեսուրսում արդեն իսկ առկա է պաշտոնական տեղեկատվություն, ինչպես նաև տեսանյութեր ու լուսանկարներ՝ կառավարության գործունեությունից։