Ինչո՞ւ է սխալ բարձը վտանգավոր. օրթոպեդ

Ինչո՞ւ է սխալ բարձը վտանգավոր. օրթոպեդ

Քնի ժամանակ մարմնի անհարմար դիրքը վատ բարձի պատճառով կարող է սրել օստեոխոնդրոզի ընթացքը և ցավ պատճառել մեջքի և պարանոցի հատվածում. գրում է Gazeta.ru-ն։

Նրա խոսքով՝ նույնիսկ առողջ մարդու մոտ քնի ժամանակ կարող է խանգարվել ուղեղի արյունամատակարարումը, տուժել մկանները, քանի որ մարմինը զրկվել է ֆիզիոլոգիապես ճիշտ դիրքից։ Այս ամենը կապված է բարձի հետ, որը գնելուց արդեն մեկ տարի անց կորցնում է իր ձևը և դադարում աջակցել մարմնին։

Մասնագետի խոսքով՝ բացարձակապես բոլորին խորհուրդ է տրվում քնել օրթոպեդիկ բարձերի վրա։ Նման արտադրանքը ապահովում է ամբողջ մարմինը, մասնավորապես գլուխը և պարանոցը, ֆիզիոլոգիապես ճիշտ դիրք:

«Նման աջակցության շնորհիվ մկաններն ու հոդերը իսկապես հանգստանում են, լարվածությունը թուլանում է, արյան շրջանառությունը բարելավվում է»,- նշել է փորձագետը։