Ալիևը մայիսի 9-ին չի մեկնի Մոսկվա, տոնական միջոցառումներին չի մասնակցի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին և տոնական միջոցառումներին։
Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Տեղեկություն ենք ստացել, որ Իլհամ Ալիևը չի գալու Մոսկվա, ցավոք սրտի։ Բացատրել են, որ նա պետք է մասնակցի Ադրբեջանում կայանալիք միջոցառումների՝ նվիրված Հեյդար Ալիևին»,- ասել է Ուշակովը՝ Life -ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին տված հարցազրույցում։