Բանավիճո՞ղ ես, Ալիեւի հետ բանավիճեիր․ Շարմազանով

Բանավիճո՞ղ ես, Ալիեւի հետ բանավիճեիր․ Շարմազանով

Նիկոլ Փաշինյան, երեխայական «կրուտիտներ» անելու փոխարեն հրապարակիր 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։

Հրապարակիր նախ եւ առաջ 2019-ի ապրիլ-հունիսին քեզ փոխանցված առաջարկներն ու պատասխաններդ։

Ի՞նչ ես եկել շոուներ բեմադրում։

Բանավիճո՞ղ ես, Ալիեւի հետ բանավիճեիր, ոչ թե հնազանդորեն կատարեիր նրա հրահանգները։

Հազար տարի էլ անցնի, Արցախ հանձնողի անունը պարզ է բոլորին, Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա։

Արցախը ճանաչել ես Ադրբեջանի մաս դու, Նիկոլ։

Դրա մասին ասել է նաեւ քո սիրելի Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյա Բորելը։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով