Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպմանը մասնկացում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդին, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկլին, Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարար Կարիբեկ Ուսկենբաևը: