Մոսկվայից Երևան չվերթները չեղարկվում են. ո՞ր օդանավակայանների մասին է խոսքը

Մոսկվայից Երևան չվերթները չեղարկվում են. ո՞ր օդանավակայանների մասին է խոսքը

Ռոսավիացիայից երեկ ուշ գիշերը հայտնեցին, որ Մոսկվայի Դոմոդեդովո, Ժուկովսկի և Վնուկովո օդանավակայանները վերսկսել են իրենց աշխատանքը: Հիշեցնենք, երեկ օդանավակայանները դադարեցրել էին աշխատանքը անվտանգության նկատառումներից ելնելով:   

Մոսկովյան օդանավակայաններում երեկվա կոլապսը դեռ շարունակում է իր ազդեցությունն ունենալ:

MediaHub-ը «Զվարթնոց» օդանավակայանի տաբլոյից տեղեկացավ, որ թե՛ գիշերը, թե՛ այսօր օրվա ընթացքում Մոսկվայից որոշ չվերթներ չեղյալ են հայտարարվել:

Այդպես, չեղարկվել են առավոտյան  ժամը 05.45 և երեկոյան ժամը 18.45-ի չվերթները Դոմոդեդովո օդանավակայանից: Միևնույն ժամանակ Շերեմետյևո և Վնուկովո օդանավակայաններից նախատեսված չվերթները դեպի Երևան չեղարկված չեն, և ըստ տաբլոյի՝ պետք է ժամանեն ժամանակին:

Նշենք, որ երեկ փակ էին ՌԴ մի շարք քաղաքաների օդանավակայաններ, այդ թվում և Սոչին: Բայց այս պահին Սոչիից Երևան չվերթներն ուժի մեջ են: