«Աղքատը»

«Աղքատը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է, ով օրերս բարձրաձայնել է իշխանության վտանգավոր նարատիվներից մեկը: 

Հարուստների «ապստամբությունը» 

Հարուստներն ապստամբում են, որ իրենց թալանածը փրկեն․ ասել է Հակոբ Ասլանյանն՝ անդրադառնալով ԼՂ հարցում ընդդիմության քննադատությանը:
«Ցավալին այն է, որ պետության մասին խոսում են մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ պետությունը ոչնչացրել են, պետությունը թալանել են,  իրենց միլիարդավոր փողերն են կուտակել, դղյակներ են սարքել և դեռ խոսում են պետությունից»,- ասել է Հակոբ Ասլանյանը։ 

Փաշինյանի թեզը 

Անկասկած, էպատաժային այս պատգամավորը կրկնում է Նիկոլ Փաշինյանի թեզը: Նույնիսկ Հայաստանի համար ճակատագրական պահին Փաշինյանը՝ համազգային կոնսոլիդացիայի փոխարեն, գնում է հասարակությանը սորտավորելու, անգամ քաղաքացիական բախումներ հրահրելու ճանապարհով՝ այս գործում օգտագործելով իր «ուսապարկերին»:

Վահրամ Բագրատյան