Բժիշկը դարչինի անսպասելի օգտակար հատկության մասին է խոսել

Բժիշկը դարչինի անսպասելի օգտակար հատկության մասին է խոսել

Դարչին ուտելը կարող է օգնել նվազեցնել արյան շաքարի մակարդակը: Ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան News.ru-ի հետ զրույցում։

Ըստ Սոլոմատինայի՝ դարչինը հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություն ունի և կարող է ավելացվել սննդակարգում՝ նիհարելու համար: «Դարչինը հեշտացնում է էներգիայի ներթափանցումը բջիջ և ինսուլինի աշխատանքը: Բջիջն ավելի արագ է էներգիա ստանում և թուլացնում է սովի զգացումը»,- բացատրել է մասնագետը։

Դարչինը կարելի է ավելացնել եղերդակի, կակաոյի կամ թեյի մեջ։ Մասնագետը խորհուրդ է տվել 10 րոպե կես թեյի գդալ դարչին եփել եռման ջրով ու խմել ստացված թուրմը։ Բացի այդ, նշել է Սոլոմատինան, դարչինը հարմար է դիաբետով ախտորոշված ​​մարդկանց համար ուտեստներ պատրաստելու համար։