Ինչպե՞ս են գիրությունն ու վատ սովորություններն ազդում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա

Ինչպե՞ս են գիրությունն ու վատ սովորություններն ազդում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա

Թերապևտ Ելենա Մալիշևան և ուռուցքաբան-մամոլոգ Նադեժդա Ռոժկովան ռուսաստանյան Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում խոսել են կրծքագեղձի քաղցկեղի՝ ամենատարածված տեսակի մասին։

Բժիշկները հերքել են տարածված սխալ կարծիքը, որ կրծկալ կրելը հրահրում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը։ «Կրծկալի մասին միայն ասենք, որ նույնիսկ բժիշկները կարծում էին, որ դա թշնամի է, բայց պարզվեց, որ դա նման բան չէ»,- ասել է Մալիշևան:

Բժիշկները նշել են, որ կաթնագեղձի առաջին թշնամին գիրությունն է։ «Գեղձի հյուսվածքը աստիճանաբար անհետանում է և փոխարինվում է ճարպային հյուսվածքով, ինչը նշանակում է, որ մեծանում է քաղցկեղի առաջացման վտանգը»,- բացատրեց Մալիշևան:

Ռոժկովան հավելել է, որ ծխելն ու գենետիկան նույնպես մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի վտանգը։

«Շատ կարևոր է, որ կանայք, ովքեր ունեն ժառանգական քաղցկեղ իրենց մոր, մորաքրոջ, քրոջ, տատիկի, գինեկոլոգիական, այլ ոչ միայն կրծքագեղձի քաղցկեղով, արյան անալիզ հանձնեն ԴՆԹ թեստավորման համար»,- ընդգծել է ուռուցքաբանը։