Մխիթարյանն 1-ին անգամ Իտալիայի չեմպիոն է. «Ինտերը» պատմություն կերտեց Միլանյան դերբիում (տեսանյութ)

Մխիթարյանն 1-ին անգամ Իտալիայի չեմպիոն է. «Ինտերը» պատմություն կերտեց Միլանյան դերբիում (տեսանյութ)

«Ինտերն» իր պատմության մեջ 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն՝ հաղթանակ տանելով Միլանյան դերբիում «Միլանին»։

«Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում, որը ակումբների համար տնային դաշտ է, խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց կենտրոնական պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին՝ անկյունային խաղարկումից հետո պաշտպան Բենժամին Խավարի գլխով փոխանցումից հետո գլխի հարվածով գրավելով դարպասը։

Հաշիվը 49-րդ րոպեին կրկնապատկեց հարձակվող Մարկուս Տուրամը՝ բիլիարդային հեռահար հարվածով գրավելով իր ֆրանսիացի հայրենակից Մարկ Մինյանի դարպասը։ 80-րդ րոպեին «Միլանի» պաշտպան Ֆուկայո Տոմորին կրճատեց խաղի հաշիվը՝ հարձակվող Ռաֆայել Լեաոյի գլխով փոխանցումից հետո։ Խաղն ավարտվեց 2-1։ 

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դարձավ թոփ 5 առաջնություններից մեկի չեմպիոն։ Մխիթարյանը նախկին խաղացել էր Գերմանիայի (Դորտմունդի «Բորուսիա») և Անգլիայի (Լոնդոնի «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ») առաջնություններում։ Հայ կիսապաշտպանը նաև խաղացել էր «Ռոմայի» կազմում, սակայն չէր հաջողել նվաճել չեմպիոնի տիտղոսը։

«Ինտերը» վաղաժամ հռչակվեց չեմպիոն, քանի որ դեռ 5 տուր կա 2023/24 մրցաշրջանի ավարտին։ Այսպիսով 33 խաղից հետո «Ներաձուրիներն» ունեն 86 միավոր։ 2-րդ տեղում ընթացող «Միլանն» ունի 69 միավոր, 3-րդ տեղով ընթացող «Յուվենտուսը»՝ 64 միավոր։ 

Ի դեպ, այս չեմպիոնությամբ «Ինտերը» շրջանցեց «Միլանին», որը 19 անգամ հաղթել էր «Սկուդետտոն»։ Իսկ բացարձակ ռեկորդը պատկանում է «Յուվենտուսին», որը 36 անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Տեսանյութն այստեղ