«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

 

Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Բարսելոնային» Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում՝ 3:2։ 

Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կատալոնական թիմի դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենը։ 18-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 69-րդ րոպեին իսպանացի Չավիի գլխավորած թիմին առաջ մղեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ 73-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

 

Մադրիդի «Ռեալն» ունի 81 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը, «Բարսելոնան» 70 միավորով երկրորդն է։

Տեսանյութերն՝ այստեղ