Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Hyundai Elantra»-ն և «Kia»-ն. ճանապարհն ամբողջությամբ փակվել է

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղուց դեպի Քանաքեռ ՀԷԿ տանող ճանապարհին բախվել են «Nissan X-Trail», «Hyundai Elantra» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռուսլան Միրզոյանն ու Լևոն Միքայելյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները: 
 

Send