Ութ B վիտամիններ, որոնք միասին կոչվում են B-համալիր, մասնակցում են օրգանիզմի բազմաթիվ կարևոր գործընթացների:
Թաֆթսի համալսարանի մասնագետները պարզել են, որ այս վիտամինները օգնում են պահպանել ուղեղի և սրտի առողջությունը, իսկ դրանց անբավարարությունը կարող է հանգեցնել թուլամտության և անոթային խնդիրների: Ուսումնասիրությունը հրապարակվել է համալսարանի կայքում:
Հատկապես կարևոր են B12 և B9 (ֆոլատ) վիտամինները: Եթե դրանց պակաս կա, նյարդային բջիջները վնասվում են, և հոմոցիստեինի մակարդակը, որը վնասակար նյութ է արյան անոթների համար և մեծացնում է կաթվածի և թուլամտության ռիսկը, բարձրանում է: Խնդիրն այն է, որ արյան կանոնավոր անալիզը միշտ չէ, որ բացահայտում է B12-ի թաքնված անբավարարությունը: Մեթիլմալոնաթթվի և հոմոցիստեինի թեստերը համարվում են ավելի ճշգրիտ. դրանք օգնում են ժամանակին նկատել վիտամինների պակասը և սկսել բուժումը:
Գիտնականները նշել են, որ B վիտամինների բավարար ընդունման դեպքում հիշողության կորուստը կարող է դանդաղել, և սրտանոթային հիվանդությունների ռիսկը կարող է նվազել: Օրինակ, B2 վիտամինը (ռիբոֆլավին) օգնում է իջեցնել արյան ճնշումը որոշ մարդկանց մոտ, իսկ B6 վիտամինը կարող է նվազեցնել բորբոքումը օրգանիզմում: Մասնագետները կոչ են արել բժիշկներին հաշվի առնել B վիտամինների դերը, քանի որ դրանց մակարդակի պարզապես կարգավորումը կարող է զգալիորեն բարելավել առողջությունը։