Ես դեռ աշխատավայրում եմ․ Սասուն Խաչատրյան

Ես դեռ աշխատավայրում եմ․ Սասուն Խաչատրյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր ազատման դիմում գրած պաշտոնյաներից մեկն է։ MediaHub-ը քիչ առաջ կապ հաստատեց  Խաչատրյանի հետ՝ փորձելով աչքալուսանքով սկսել մեր զրույցը, որ վերջապես նա ազատվեց մեր՝ լրագրողներին պատասխանելու «ծանր բեռից», նաև Փաշինյանի կառավարության մասը կազմելու բարդ աշխատանքից, և այլևս Փաշինյանի դժգոհությունները չի լսի։

Բայց Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի ցանկանում որևէ բան մեկնաբանել․ «Եկեք բան չխոսեմ, հա՞, հիմա»։

Իսկ արդյոք Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստում հնչեցրած դժգոհությո՞ւնն էր պատճառը, որ ինքը ևս ազատման դիմում է գրել, և Փաշինյանն ի՞նքն է հորդորել, որ դիմում գրի, թե՞ ինքն էր ի սկզբանե որոշել։ Խաչատրյանն ասաց, որ չի ցանկանում հիմա հեռախոսով հարցազրույց տալ, բայց խոստացավ մի օր խոսել։

Մի վերջին հարցով ճշտեցինք՝ ինքը հիմա աշխատավայրո՞ւմ է, թե՞ արդեն հեռացել է։

«Ես դեռ աշխատավայրում եմ, բայց ազատման դիմում եմ գրել»,-ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի՝ պաշտոնանկ եղած նախագահը։

Վահե Մակարյան