Անվանվել է ուղեղի առողջության համար լավագույն ըմպելիքը՝ այն կարելի է խմել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում

Անվանվել է ուղեղի առողջության համար լավագույն ըմպելիքը՝ այն կարելի է խմել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում

Ուղեղը ամենակարեւոր օրգաններից մեկն է։ Նրա առողջությունը պահպանելու համար հարկավոր է ճիշտ սնվել։ Գիտականորեն ապացուցված է, որ ծովամթերքը, յուղոտ ձուկը, ընկույզը, բրոկկոլին և շատ այլ մթերքներ օգնում են բարելավել ճանաչողական գործառույթը: Սակայն պարզվել է, որ մատչելի ըմպելիքները կարող են բարելավել նաեւ ուղեղի գործունեությունը։ Ըստ փորձագետների, որոնց մեջբերել է Eating Well-ը, այդ ըմպելիքներից մեկը կանաչ թեյն է։

 

Այն պարունակում է պոլիֆենոլներ, որոնք ամրացնում են հիշողությունը, ուստի տարեց մարդիկ պետք է ավելի հաճախ խմեն այս թեյը։ Լոս Անջելեսից սննդաբան Մեգգի Մունը բացատրել է, որ կանաչ թեյի մեջ հայտնաբերված ֆլավոնոիդները բարենպաստ ազդեցություն են ունենում ուղեղի բջիջների վրա։

«Կանաչ թեյի մեջ պարունակվող ֆլավոնոիդներն օգնում են ուղեղի նոր բջիջների աճին, առողջ պահելով գոյություն ունեցող բջիջները և խթանում արյան հոսքը դեպի ուղեղի այն հատվածը, որը սնուցում է մեր հուզական կարգավորման կենտրոնը»,- նշել է մասնագետը։

 

Կարևոր չէ, թե ինչ ձևով եք կանաչ թեյ խմում՝ տաք թե սառը, այն դեռ օգուտներ կբերի, եզրափակել է Մեգգի Մունը։