Թրոմբոզի կանխարգելում․ այս մթերքներն արդյունավետ նոսրացնում են արյունը

Թրոմբոզի կանխարգելում․ այս մթերքներն արդյունավետ նոսրացնում են արյունը

Թրոմբոզին կարելի է հանդիպել ցանկացած տարիքում, ուստի պետք է ամեն ինչ անել՝ նման լուրջ խնդրից խուսափելու համար, հաղորդել է Hibiny.ru-ն։

Դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Բոբրովսկին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է, որ որոշ մթերքներ կարող են նվազեցնել թրոմբոզի առաջացման վտանգը, սակայն անհրաժեշտ արդյունավետությունը ստանալու համար պետք է դրանք կանոնավոր կերպով ուտել։

«Աթերոսկլերոզը սրտանոթային հիվանդություն է, որը կապված է արյան մեջ խոլեստերինի նյութափոխանակության խանգարումների հետ։ Ըստ այդմ՝ թրոմբոզը կանխելիս ամենից հաճախ խորհուրդ է տրվում օգտագործել արյան մեջ խոլեստերինի մակարդակը իջեցնող մթերքներ»,- նշել է Անդրեյ Բոբրովսկին։

Թրոմբների առաջացումը կանխելու համար հարկավոր է ուտել մրգեր, բանջարեղեն և կանաչեղեն, քանի որ այս մթերքները մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում։ Արժե նաև ուշադրություն դարձնել այն ապրանքներին, որոնք բաղկացած են ամբողջական ձավարեղենից, ինչպիսիք են վարսակի ալյուրը, քինոան և հացահատիկի հացը։

Կարմիր մթերքները, ինչպիսիք են լոլիկը և նուռը, կօգնեն բարելավել սրտանոթային համակարգի աշխատանքը։