5-րդ դասարանի աշակերտն ահաբեկչություն իրականացնելու առաջարկներով դարձել է սպամի ծանուցումների հեղինակ

5-րդ դասարանի աշակերտն ահաբեկչություն իրականացնելու առաջարկներով դարձել է սպամի ծանուցումների հեղինակ

Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայից հինգերորդ դասարանի աշակերտը դարձել է սպամի ծանուցումների հեղինակ՝ ահաբեկչություն իրականացնելու առաջարկներով։ Գրել է «Մաշ» տելեգրամյան ալիքը։

Ըստ ալիքի՝ դեռահասը դա արել է լայքեր հավաքելու և TikTok-ի թրենդային մեծ թռիչքի համար:

11-ամյա Նիկան (անունը փոխված է) տեսել է, թե ինչպես հետևորդներ ճիշտ հավաքագրել չինական սոցիալական ցանցում։ Մտածել է, որ սա նոր միտում է, և գրել է պատահական օգտատիրոջ։ Նա հարցրել է, թե որտեղ է ապրում ու վստահեցրել, որ կվճարի 1 միլիոն ռուբլի զանգվածային սպանության համար։

Նիկիի զրուցակիցը ստուգել է նամակագրությունը և այն ուղարկել ոստիկանություն։ Շուտով անվտանգության ուժերը եել են աշակերտուհու բնակարան։ Հինգերորդ դասարանցին վախեցել է, լաց եղել և ասել, որ պարզապես ցանկացել է մեծ հաջողություն ունենալ Տիկ-տոկում։ Ծնողների նրան հեռախոսից անորոշ ժամանակով զրկել են, նաև դասերից հետո ընկերների հետ զբոսնելու հնարավորությունից են զրկել։