Միացյալ Նահանգներում սիամական երկվորյակ է ամուսնացել․ մանրամասներ

Միացյալ Նահանգներում սիամական երկվորյակ է ամուսնացել․ մանրամասներ

Միացյալ Նահանգներում տղամարդն ամուսնացել է սիամական երկվորյակներից մեկ քրոջ հետ։ Գրել է Daily Star-ը։

Երկվորյակներ Բրիտանին և Էբբի Հենզելը հռչակ են ձեռք բերել 1996 թվականին Օփրա Ուինֆրիի շոուում հայտնվելուց հետո: Քույրերը իրանով կապված են միմյանց հետ, նրանցից յուրաքանչյուրը վերահսկում է իրանի մի կողմը, մինչդեռ նրանք կիսում են աղիները, միզապարկն ու վերարտադրողական օրգանները։ Իրենց պատանեկության տարիներին Հենզել քույրերը մասնակցել են TLC հեռուստաալիքի շոուի և դրվագներից մեկում խոստովանել են, որ կցանկանային մայրանալ։

Միայն վերջերս հայտնի է դարձել, որ 34-ամյա Էբբին ամուսնացել է 2021 թվականին։ Երկվորյակի ընտրյալը նախկին զինվորական ու բուժեղբայր Ջոշ Բոուլինգն էր։ Էբբին իր սոցիալական ցանցերում կիսվել է տոնակատարության նկարներով։ Լուսանկարում քույրերը փեսայի կողքին կանգնած են հատուկ իրենց համար պատրաստված հարսանյաց զգեստով։

Բոուլինգը մեկ երեխա ունի մեկ այլ կնոջ հետ: Իր X պրոֆիլում իրեն նկարագրում է որպես «քրիստոնյա, հայր, ամուսին, վետերան և մի քիչ խաղացող»։ Զույգը և Բրիտանի Հենսելը ապրում են Մինեսոտայում, որտեղ քույրերն աշխատում են որպես դպրոցի ուսուցիչներ։