Եկատերինբուրգում մեքենան վրաերթի է ենթարկել երեք մարդու

Եկատերինբուրգում մեքենան վրաերթի է ենթարկել երեք մարդու

Եկատերինբուրգում մեքենան վրաերթի է ենթարկել երեք մարդու, այնուհետև բախվել խանութներից մեկի պատին. Telegram-ի ալիքում հայտնում է Տարածաշրջանային պետավտոտեսչության մամուլի ծառայությունը։

«Միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 5.25-ի սահմաններում: Նախնական տեղեկություններով, պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մանրածախ վաճառքի կետում կանգնած երեք հետիոտնի, որին հաջորդել է բախումը շենքի պատին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկու տղամարդ և մեկ կին գլխի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օտարերկրյա ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է սթափության ստուգում անցնելուց։

Միջադեպի առնչությամբ մարզային դատախազությունը հետաքննություն է սկսել։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world