Խաբարովսկում 700 քմ մակերեսով սրճարան է բռնկվել (տեսանյութ)

Փրկարարները մարում են Խաբարովսկի Տիխովենայա փողոցի շուկայի տարածքում գտնվող սրճարանում բռնկված հրդեհը՝ 700 քմ մակերեսով. հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սրճարանի խոհանոցում հրդեհ է նկատվել, որից հետո հրդեհը տարածվել է դեպի շենքի տանիքը: Մինչ հրշեջների ժամանումը, հրդեհը մեկուսացվել է 700 քմ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհի մարմանը ներգրավվել է 27 մարդ և ութ տեխնիկա։
Տեսանյութը՝ այստեղ