Բժիշկը զգուշացրել է գիշերային հազի մահացու վտանգի մասին

Բժիշկը զգուշացրել է գիշերային հազի մահացու վտանգի մասին

Գիշերը առաջացող հազը կարող է վկայել մահացու հիվանդությունների զարգացման մասին զգուշացրել է բժիշկը, հաղորդում է Lenta.ru-ն։

Տերեխովան ասել է, որ որոշ դեպքերում գիշերային ժամերին առաջացող հազը կարող է վկայել սրտանոթային խանգարումների մասին։ Այս դեպքում ախտանիշն ի հայտ է գալիս շնչահեղձության և արագ սրտի բաբախյունի ֆոնին։ Երբեմն հազը վկայում է մարսողական համակարգի հիվանդությունների, ալերգիայի, բրոնխիալ ասթմայի և քաղցկեղի որոշ տեսակների դեպքում։

Բժշկի խոսքով՝ կանոնավոր գիշերային հազը չի կարելի անտեսել։ Երբ հայտնվում է, պետք է դիմել թերապևտի, ընդգծեց նա։

Միաժամանակ Տերեխովան նշել է.

«Սա կարող է կապված լինել սուր շնչառական հիվանդությունների հետ։ Գիշերը, երբ մարմնի ակտիվությունը նվազում է, թուքը ավելի քիչ է ներծծվում և արտազատվում, ինչը հանգեցնում է հազի ավելացման: Էական դեր է խաղում նաև միկրոկլիման այն սենյակում, որտեղ մենք քնում ենք։ Չափազանց չոր օդը կարող է առաջացնել շնչուղիների գրգռում, ինչը հանգեցնում է հազի ռեֆլեքսների», - բացատրել է նա: