Բանկն 8 օրում 440 անգամ զանգահարել է մի կնոջն ու «թանկ վճարել» դրա համար․ ՌԴ

Ռուսական բանկերից մեկը տուգանվել է պարտապանին ուղղված սպամ զանգերի համար։ Այս մասին հայտնել է Սվերդլովսկի մարզի Դաշնային դատական կատարածուների ծառայության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Ռուս կինը վարկ է վերցրել բանկից և ժամանակի ընթացքում դադարեցրել է պարտքի սպասարկումը։ Դրանից հետո կինը սկսել է բազմաթիվ զանգեր ստանալ իր հեռախոսին։
Ընդամենը 8 օրվա ընթացքում ռուս կինը իր հեռախոսին բանկից ստացել է 440 զանգ, ինչը զգալիորեն գերազանցում է պարտապանի հետ շփումների օրենքով թույլատրված քանակը։ Բանկը մեղավոր է ճանաչվել խախտման համար։ Վարկային-ֆինանսական հաստատությանը պարտադրվել է վճարել 100 հազար ռուբլի տուգանք։