ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը Մայք Ուոլցի պաշտոնանկությունից հետո ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնի ֆավորիտն է։
Թրամփը այս մասին լրագրողներին ասել է «Air Force One» ինքնաթիռում։
Նախագահը նշել է, որ ակնկալում է մոտ վեց ամսվա ընթացքում գտնել մեկին, որը կզբաղեցնի այդ պաշտոնը, և դա կարող է լինել Միլլերը։