Միշուստինը Փաշինյանին զարմացրել է` Վերին Լարսի վերակառուցման ավարտի ժամկետների մասին խոսքերով

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ, ըստ ՌԴ տրանսպորտի նախարարության, Վերին Լարսի մաքսային անցակետի ուղիների վերակառուցումը կավարտվի մինչև հունիսի 15-ը․ մաքսային մարմինները խոստանում են հերթը վերացնել մինչև հունիսի 22-ը․ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միշուստինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել Վերին Լարսի մաքսակետի վերակառուցման աշխատանքների ավարտի ժամկետների հետ կապված։
«Հիմա ամառային սեզոն է, և մենք արդեն մի փոքր անհանգստացած ենք Վերին Լարս մաքսակետի հարցով։ Գիտեմ, որ ռուսական կողմը մեծ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում այնտեղ, և հուսով եմ, որ մոտ ապագայում՝ այս ամսվա ընթացքում կավարտվեն այդ աշխատանքները։ Սա շատ կարևոր տեղեկություն է»,- ասաց Փաշինյանը։
Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը նշեց, որ եթե տրանսպորտի նախարարությունը մինչև հունիսի 15-ը հանձնի ճանապարհային գոտիները, ապա մեկ շաբաթվա ընթացքում այդ կետում խցանումները կվերացվեն։