Փաշինյանը Սոչիում է, կինը՝ Բրյուսելում (լուսանկարներ)

Փաշինյանը Սոչիում է, կինը՝ Բրյուսելում (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մասնակցել է Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության տասնամյակին, որը նշանավորվում է Եվրոպական խորհրդարանի շենքում սկսված երկօրյա գագաթնաժողովով։

Այս մասին Աննա Հակոբյանը գրառում է կատարել՝ կից լուսանկարներ հրապարակելով։ Գագաթնաժողովին մասնակցել են նաև ՔՊ-ի կին պատգամավորներից մի քանիսը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: