Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք

Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք

Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը կոչ է անում գործընկերներին չմասնակցել այսօր մեկնարկած  սահմանազատման աշխատանքներին.

"Հայաստանում շատ քիչ գեոդեզիստներ կան, ովքեր ինձ չեն ճանաչում: Ում ես եմ ճանաչում, գիտեմ, որ բոլորդ կարգին, հայրենասեր, գիտակ տղերք եք...

Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք: Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ, ցեղասպան, անօրինական գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին: Ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու:

Չանե՛ք ոչ մեկդ",- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

MediaHub-ը հիշեցնում է, որ այսօր ավելի վաղ Փաշինյանի աշխատակազմը հանդես էր եկել հայտարարությամբ.

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկրների փորձագիտական ​​խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա»,- ասված է հայտարարության մեջ: