«Ամենաժողովրդավար» Փաշինյանը փախեփախ է անում լրատվամիջոցներից

«Ամենաժողովրդավար» Փաշինյանը փախեփախ է անում լրատվամիջոցներից

Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած ամենաժողովրդավար Նիկոլ Փաշինյանը, անցյալում լրագրող ու խմբագիր, շարունակում է փախեփախ անել լրագրողներից:

Վաղն էլ՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, նա պատսպարվելու է լրատվամիջոցների ներկայացուցիչներից. նրանց մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այն ժամանակ, երբ Փաշինյանն է շքախմբով լինելու այնտեղ, արգելվելու է:

Ահա հայտարարությունը, որը տարածել է Փաշինյանի աշխատակազմը.

«Հայտնում ենք, որ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային: Այն բաց կապուղիով ուղիղ եթերում հեռարձակելու է Հանրային հեռուստաընկերությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բաց կլինի 09:30-ից»: