ԵՊՀ Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ դասախոսներին և աշխատողներին միանալ բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներին

ԵՊՀ Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ դասախոսներին և աշխատողներին միանալ բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական համալսարանի Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներին:

Միաժամանակ հորդորում ենք ԵՊՀ ղեկավարությանը որևէ ձևով չխոչընդոտել խաղաղ անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և աշխատողների քայլերին:

ԵՊՀ Արհմիությունը այս ընթացքում ուշի-ուշով հետևելու է ԵՊՀ ղեկավարության բոլոր գործողություններին: Հետապնդման կամ խոչընդոտելու որևէ դեպք նկատելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ օգտագործելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցները՝ ԵՊՀ ղեկավարության նմանատիպ գործողությունները կանխելու և աշխատողների իրավունքները պաշտպանելու համար:

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ