Արտակարգ դեպք՝ Սյունիքում․ գազի թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի անդամներ

Արտակարգ դեպք՝ Սյունիքում․ գազի թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի անդամներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել Սիսիանի բժշկական կենտրոնից, որ «Սուր էգզոգեն թունավորում`գազի արտահոսքից» ախտորոշմամբ, նույն օրը ժամը 22։40-ին, շտապ օգնության ավտոմեքենայով Շաքի բնակավայրից իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի  բնակիչներ 17-ամյա Շ․ Գ․-ն, 61-ամյա Լորետա Գ․-ն, 39-ամյա Շամիրամ Գ․-ն, 10-ամյա Տ․ Խ․-ն և 2-ամյա Գ․  Խ․-ն:

Ոստիկանները պարզել են նաև, որ մայիսի 7-ին, ժամը 21։40-ի սահմաններում վերջիններս թունավորումը ստացել են Շաքի բնակավայրի 7-րդ փողոցի 25-րդ տան խոհանոցում գտնվող գազօջախից գազի արտահոսքի հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին: