Բաքվում Ռուսական տունը շարունակում է աշխատանքը

Բաքվում Ռուսական տունը շարունակում է աշխատանքը

Բաքվում Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը (Ռուսական տունը) շարունակում է աշխատանքը, գրել է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական տունն այժմ բաց է: Միջոցառումների իրականացման մասին հայտնի կդառնա օրվա ընթացքում», - ասել է Ռուսական տան ներկայացուցիչը: 

Երեկ Ադրբջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնել էր, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին՝ Ռուսական տան գործունեության դադարեցման մասին՝ որպես իրավաբանական անձ գրանցման բացակայության  պատճառով։