ԱՄՆ-ը տեսուչների միջոցով հետևում է Ուկրաինային տված գումարների ծախսը

Միացյալ Նահանգները տարակուսած է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունից, թե Ուկրաինան միլիարդավոր դոլարների օգնություն չի ստացել Վաշինգտոնից։ Այս մասին Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է «Rob Schmitt Tonight» հաղորդման ժամանակ։
«ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է ավելի քան 174 միլիարդ դոլար։ Եվ մենք գլխավոր տեսուչներ ենք նշանակել Ուկրաինայում և այստեղ՝ այս գումարներին հետևելու համար։ Այսպիսով, մենք ունենք ծախսերի բավականին մանրամասն հաշվետվություն»,- ընդգծել է Քելլոգը։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն Ուկրաինային ուղարկել է ընդամենը 65,9 միլիարդ դոլարի ռազմական օգնություն՝ տարեկան 22 միլիարդ դոլար, ավելի քան 51,2 միլիարդ դոլարի «ռազմական օգնություն Ուկրաինային» ծախսվել է սեփական ռազմարդյունաբերական համալիրի վրա։