Առնվազն 90 մարդ է զոհվել և ավելի քան 300-ը վիրավորվել Սանայում ողորմություն բաժանելիս տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով, որը վերահսկվում է Անսար Ալլահ (Հութի) շարժման կողմից. այդ մասին հայտնել է Sky News Arabia-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրները։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը Բաբ էլ-Յաման շրջանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրմշտոցը տեղի է ունեցել «մի քանի վաճառականների» կողմից ողորմություն բաժանելու ժամանակ, որոնցից երկուսն արդեն ձերբակալված են։
Անսար Ալլահի բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մահդի ալ-Մաշաթը, ինչպես հաղորդվում է գերատեսչության թվիթերյան էջում, հանձնարարել է հանձնաժողով ստեղծել ներքին գործերի մարմինների և դատախազության ներկայացուցիչներից՝ միջադեպը հետաքննելու համար։
Ավելին՝ այստեղ