Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են: ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ նման հայտարարություն է արել Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:
«Այն, ինչ կատարվում է Արցախում, հարձակումը, ագրեսիան, որ տեղի ունեցավ երկու տարի առաջ, Լաչինի միջանցքի արգելափակումը, իմ կարծիքով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակություն: Մենք գիտենք, որ Արցախում մարդիկ զրկանքների են ենթարկվում՝ չունենալով բավարար քանակությամբ սնունդ, բավարար քանակությամբ դեղորայք: Դա ցեղասպանություն է թվում, սակայն մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Սակայն դա նույն երևույթն է՝ անկախ նրանից դա Ադրբեջանն է իրագործում թե Թուրքիան», - շեշտել է կոնգրեսականը: