Մակրոնը բացահայտել է Մբապեի հետ զրույցի բովանդակությունը

Մակրոնը բացահայտել է Մբապեի հետ զրույցի բովանդակությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացահայտել է «Պարի Սեն Ժերմենի» և ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի պաշտոնական այցի կապակցությամբ կազմակերպված ընթրիքի բովանդակությունը։ Նրա խոսքերն է մեջբերել RMC Sport-ը։

Մակրոնն ասել է, որ չի քննարկել ֆուտբոլիստի հետ նրա ապագան ու չի փորձել նրան պահել ՊՍԺ-ում: «Կարծում եմ՝ բոլոր ֆրանսիացիները հիացած են այս մեծ խաղացողով»,- ընդգծել է նախագահը։

Ընթրիքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։ Հանդիպմանը հրավիրված միակ ակտիվ մարզիկը 25-ամյա ֆուտբոլիստն է եղել։ Զրույցի ընթացքում Մակրոնը, ժպտալով, շրջվել է դեպի Մբապպեն և ասել. «Մեզ համար դեռ շատ խնդիրներ կստեղծես»։

Փետրվարի 19-ին Marca-ն հայտնել էր Մբապեի համաձայնության մասին «Ռեալի» հետ: Կողմերը պայմանագիր են կնքել հինգ տարով։ Այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։ Մինչ այս՝ 2023 թվականի ամռանը, Մակրոնը խնդրել էր ֆուտբոլիստին մնալ թիմում առնվազն մինչև Փարիզի Օլիմպիական խաղերը։

Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 2018 թվականի չեմպիոն է, Ազգերի լիգայի հաղթող, ՊՍԺ-ի և «Մոնակոյի» հետ Ֆրանսիայի վեցակի չեմպիոն։ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո։