Ինտերը Նինձյա-կրիաների պատկերներով նոր մարզաշապիկ է թողարկել (լուսանկար)

Ինտերը Նինձյա-կրիաների պատկերներով նոր մարզաշապիկ է թողարկել (լուսանկար)

Միլանյան «Ինտերն» առաջիկա տնային խաղում հանդես կգա նոր մարզազգեստով, որի վրա պատկերված են «Նինձյա կրիաները» մուլտֆիլմի հերոսները։

Նոր համազգեստի թողարկումը համընկնում է ակումբի տիտղոսային հովանավոր Paramount ընկերության նոր ֆիլմի թողարկման հետ։

«Ինտերի» ֆուտբոլիստները նոր մարզահագուստով հանդես կգան «Ջենոայի» հետ Ա Սերիայի 27-րդ տուրի խաղում։ Այն կկայանա մարտի 4-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: