Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վթարը տեղի է ունեցել պարեկային ծառայության մեքենայի և այլ մեքենաների միջև. ՆԳՆ֊ից հերքում են

Blog Image

Քիչ առաջ Hraparak.am-ը տեղեկություն տարածեց, թե  Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի  ենթարկվել, վնասվածքներ են ստացել նաեւ թիկնապահներից ոմանք։

Բացի այդ, «Հրապարակ»-ի տեղեկություններով Փաշինյանի ավտոշարասյունը վթարի է ենթարկել քաղաքացի Շահնազարյան Յուրիկին։ Վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Այս լուրը տարածվելուց մի քանի րոպե անց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքեց «Հրապարակի» տեղեկությունը նշելով, որ Փաշունյանի շարասյունը որևէ մեկի վրաերթի չի ենթարկել, և տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Բայց սա չի նշանակում, որ նշված հատվածում վթար տեղի չի ունեցել:

ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ վթարը տեղի է ունեցել պարեկային ծառայության մեքենայի և այլ մեքենաների միջև, Երասխի խաչմերուկի մոտ: Վթարի հետևանքով մի պարեկային ծառայող վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նշված վթարին, ըստ ՆԳՆ-ի, Փաշինյանի շարասյունը մասնակից չի եղել:

Ավելին, մեր տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը Սյունիքից Երևան է վերադարձել ուղղաթիռով:

Վահե Մակարյան

Send