Էրեբունին «հանձնել են». մի քանի ժամ է՝ ոչ հոսանք կա, ոչ ինտերնետ, համատարած խցանումներ

Երևանի Էրեբունի վարչական շրջանը մի քանի ժամ է հոսանքազրկված է, ինչի հետևանքով ո՛չ ինտերնետ կապ կա, ո՛չ լուսացույցներն են աշխատում: Մարդիկ տներում մոմի լույսի տակ են նստած, ՀԷՑ-ի հետ կապ հաստատել չի հաջողվում ժամեր շարունակ:
«Մի կերպ կապ հաստատեցինք 911-ի հետ, հարցրեցի՝ կարո՞ղ ա մեզ հանձնել եք, էս ի՞նչ անտերություն է, ոչ տեր ունենք, ոչ տիրական»,- MediaHub-ին փոխանցեց Էրեբունու բնակիչը, ով մեզ հետ կապ հաստատելու համար մի քանի կիլոմետր մեքենայով անցել է:
Նրա փոխանցմամբ, Էրեբունիում տեղաշարժվելը վերջին ժամերին նման է քվեստի. մութ, առանց որևէ աշխատող լուսացույցի փողոցներ, կիլոմետրանոց խցանումներ, փակ խանութներ:
Ասում է՝ տպավորություն է, որ ամբողջ աշխարհը մի կողմ, Էրեբունին՝ մի կողմ.
«Ու ոչ մի պատկան մարմին ոչ մի պատասխան չի տալիս», -նեղսրտեց նա: