Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսներին բախտ է վիճակվել ապրելու դրամատիկ փոփոխությունների դարաշրջանում․ Պուտին

Blog Image

Ռուսներին բախտ է վիճակվել ապրելու դրամատիկ փոփոխությունների դարաշրջանում ու մասնակից լինել ամենաբարդ գործընթացներին, մասնավորապես՝ նոր աշխարհակարգի ձևավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ քննարկման ակումբի հանդիպման ժամանակ։

Պուտինը նշել է, որ աշխարհը Ռուսաստանի կարիքն ունի, չնայած Վաշինգտոնի և Բրյուսելի առաջնորդների ցանկացած որոշումների, գրել են ռուսական լրատվամիջոցները։

«Արևմուտքը փորձեց ջախջախիչ հարված հասցնել Ռուսաստանին և տարանջատել նրան համաշխարհային քաղաքականությունից և տնտեսությունից, բայց դա չհաջողվեց»։

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ վերջին տարիներին Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների քաղաքականության մեջ գնալով նկատելի է դառնում «եթե մեզ հետ չես, ապա մեր դեմ ես» սկզբունքը

Նախագահն ասել է, որ այս բանաձևը շատ վտանգավոր է. «Ե՛վ այստեղ, և՛ աշխարհի շատ երկրներում կա մի ասացվածք՝ «Ինչպես անես, այնպես էլ պատասխան կստանաս»։

Send