Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հին աշխարհակարգը վերացել է, պայքար է գնում նորի համար. Պուտինը խոսել է նաև ՆԱՏՕ-ի մասին (տեսանյութ)

Blog Image

Հին աշխարհակարգը վերացել է, պայքար է գնում նորի համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ քննարկման ակումբի հանդիպման ժամանակ։

Պուտինը նշել է Արևմուտքի «աննախադեպ աշխարհաքաղաքական ագահությունը» որպես վերջին հակամարտությունների իրական աղբյուր՝ Հարավսլավիայից մինչև Ուկրաինա, գրել  է «ՏԱՍՍ»-ը։

«Ձևավորվող բազմաբևեռ աշխարհում չպետք է լինեն պարտվող երկրներ և ժողովուրդներ, ոչ ոք չպետք է իրեն անբարենպաստ զգա»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Պուտինն անվանել է ՆԱՏՕ-ն աշխարհում մնացած միակ դաշինք ու «բացահայտ անախրոնիզմ», իսկ BRICS-ը՝ երկրների միջև հարաբերությունների նոր, ազատ և ոչ բլոկային բնույթի նախատիպ:

Send