Առանց տեղումների եղանակ, բայց նաև անձրև կլինի

Առանց տեղումների եղանակ, բայց նաև անձրև կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07-12.05.2025թ.)

   

Երևան քաղաքում՝
Մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

 

Հանրապետության տարածքում`
Մայիսի 7-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-իցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11- ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում՝ սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ի ցերեկը կբարձրանա 4-5, 9-11-ին ևս 3-4 աստիճանով։

 

Երևան քաղաքի մայիսի 8-ի   բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        29.7°C (1987թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              0.3°C (2003թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       15.7°C